A
A
Թթու ջուրի տարածքը մաքրվեց
Աջակցիր «Ա1+»-ինՏեղ համայնքի Վաղատուրի երիտասարդական ակումբի ղեկավար Աննա Բադամյանի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ իրականացվեցին գյուղի Թթու ջուր կոչվող տարածքում։ Կարգի բերվեց ամբողջ տարածքը, հավաքվեց աղբն ու տեղափոխվեց համապատասխան վայր։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։
Երիտասարդները ավարտից հետո կոչով հանդես եկան, որտեղ բնակիչներին խնդրում էին, մաքուր պահել տարածքը, խուսափել ապակիների և ծխախոտի մնացորդի նետումից։