Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ ոստիկան
A A
Հասարակություն

Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգը շարունակում է ուժեղցաված ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում: Համակարգի ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: 2021 թվականի օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության «1-02 հերթապահ մաս»-ում դեպքերի և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 60 հաղորդում:

Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 32-ն արդեն ընթացքավորվել է: Շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 2, թմրանյութի հայտնաբերման 4, անձնական ունեցվածքի գողության 4 դեպք: Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 1 դեպք: Շաբաթվա ընթացքում Արցախի տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 1-ը մահվան ելքով, 23-ը՝ նյութական վնասով, 7-ը՝ մարմանական:

Գրանցվել է վրաերթի 5 դեպք: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի: Ոստիկանության ծառայողներն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակել են հանցավորության դեմ համակարգված աշխատանքները: Հանրապետության տարածքում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։