Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի հատ ձեր թիմին նայեք, նրա վարքագծին նայեք․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստում  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին խորհուրդ տվեց, քիչ ու ուտել ու շատ աշխատել։ Նա նաև հարց ուղղեց, թե ինչպես է վերաբերում այն քաղաքական գործիչներին, ովքեր որոշակի հակաօրինական պարտավորություններ են ստանձնում իրենց առաջնորդների առջև ու դա վկայող ղազագիր են ստորագրում։

«Կհետևեմ ձեր խրհրդին և ավելի շատ կաշխատեմ։ Եվ այո, որոշակի նիհարելու հետ կապված բաներ չէր խանգարի, շնորհակալություն առաջարկի համար։ Ինչ վերաբերում է աբստրակտ հարցերին, կտամ աբստրակտ պատասխան։ Նախ՝ սահմանեք՝ ինչ է ղազագիրը, բացատրեք այդ բառի իմաստը, եթե դա անեք, ես կփորձեմ հասկանալ, թե դուք ինչի մասին եք խոսում»,-արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը, ում թեկնածությունն առաջադրվել է որպես ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Այնուհետ Արեգնազ Մանուկյանն իր հեռախոսով միացրեց մի ձայնագրություն, որտեղ հնչում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը․ նա կիրառում էր հենց «ղազագիր» եզրույթը։ 

 Վլադիմիր Վարդանյանը կարգին հաղորդումից մեջբերում արեց, թե կներեք, իսկ ձե՞ր ինչ գործն է։