Բացել լրահոսը Փակել լրահոսը
տաթեւ
A A
Հասարակություն

«ՏաԹևեր»-ում պատահարը կայծակի հետեւանքով էր․41 այցելու տարհանվել է

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինության հայտարարությունը՝ այսօր տեղի ունեցած պատահարի վերաբերյալ 

 
 
Օգոստոսի 8-ին, ժամը 15։40 կայծակի հետևանքով և անվտանգությունից ելնելով, «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել թռիչքի ժամանակ։
 
Այդ պահին ճոպանուղու երկու խցիկներում կային 41 ուղևոր և 2 ուղեկցող։
Արդեն ժամը 18։45-ի դրության բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ճոպանուղու աշխատակիցների կողմից։ Ներկա են գտնվել նաև ԱԻՆ-ի ու շտապօգնության աշխատակիցները։
«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է միջազգային մակարդակի ավստրո-շվեյցարական առաջատար ընկերության՝ Doppelmayer/Garaventa խմբի կողմից։
 
Նշենք նաև, որ ճոպանուղու բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են անվտանգության դասընթացներ ու ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։