Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախյան պատերազմում հերոսացած չորս ընկերները նորից միացան (տեսանյութ)

9-ամսական Մաքսին հայրը՝ 44-օրյա պատերազմում հերոսացած 28-ամյա Վրեժ Պողոսյանը չհասցրեց տեսնել։ Որդին ծնվել էր նրա հուղարկավորության օրը։ Մաքսը մոր ու տատի հետ եկել էր Հրազդանի կիրճ, որտեղ բացվում էր 4 ընկերների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Նրանք բոլորը մարզիկներ էին․

Վրեժն աշխատանքից հետո ամեն օր գալիս էր կիրճում մարզվելու, հիշում է մայրը։ Կարատե մարզաձևում սև գոտի ուներ ու պատրաստվում էր իր մարզադպրոցը բացել։

18-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Սարգսյանը  8 տարեկանից սամբո մարզաձեւով էր զբաղվում, հաճախ էր Հրազդանի կիրճ իջնում, որտեղ իր ընկերներն էին մարզվում։ Մայրը նշում է՝ պատերազմը երբ սկսվեց, մեկ ու կես ամսվա ծառայող էր ու անգամ զենքին ամբողջապես չէր տիրապետում, բայց 20 օր շարունակ կռվել են Հադրութի անտառներում։ 

Խաչատուր Տոնյանը որպես կամավոր է մեկնել Արցախ։ Տանեցիները փորձել են հետ պահել, ասել է՝ տղաներն այնտեղ մենակ են, պիտի գնամ իրենց մոտ։ 

 «Մեկ ազգ մեկ բռունցք» հուշակոթողը տեղադրվել է քաղաքացիների նախաձեռնությամբ։

Գոռին, Վրեժին, Խաչիկին  և Վարուժին ընկերացրել էր Հրազդանի կիրճը, ուստի հուշարձանը տեղադրվել է այնպես, որ բարձունքից նայի  տղաների սիրելի կիրճին։