Լևոն Արոնյանը չնկատեց մատի սպառնալիքը և պարտվեց կիսաեզրափակիչ առաջին խաղում
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները: Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանն հանդիպեց վիետնամցի գրոսմայստեր Լի Քուան Լիեմի հետ:
Առաջին պարտիան ոչ-ոքի ավարտվեց, իսկ երկրորդում հաղթեց սպիտակներով հանդես եկող մրցակիցը: Երրորդում Լևոն Արոնյանը թեև սկզբում դիրքային առավելություն ստացավ, սակայն երկարատեև պայքարից հետո չկարողացավ զարգացնել այն և 101-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեց:
Չորրորդ պարտիան անչափ հետաքրքիր պայքրում: Առավելության նժարը թեքվումէր մեկ մեր, մեկ վիետնամցի շախմատիստի կողմը: Լևոն Արոնյանը 43-րդ քայլից հետո հանդիպումը շահելու լավ հնարավորություն ստացավ, սակայն ցայտնոտում նա չնկատեց մատի սպառնալիքը և սխալ թույլ տվեց: Մեկ քայլ հետո մրցակիցը մատ հայտարարեց (պարտիա ուղիղ եթերը տես ներքևում):
Այսպիսով, Լի Քուան Լիեմը հաղթեց 3:1 հաշվով և առաջ անցավ մրցամարտում: Վաղը կկայանա պատասխան հանդիպումը: Մեր շախմատիստը պետք է անպայման հաղթի, որպեսզի թայ-բրեյքում պայքարի եզրափակիչ ուղեգրի համար: