Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԲԴԽ նիստը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
 
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:
 
Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց «Armdaily.am» լրատվական կայքից ստացած գրավոր պատասխանն առ այն, որ դատավորի հարցազրույցի ձայնագրությունը չի պահպանվել, հետևաբար, այն տրամադրել չեն կարող։
 
Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, որից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
 
Այն կհրապարակվի օգոստոսի 16-ին, ժամը՝ 15.00-ին:

Հիշեցնենք, որ  ՀՀ արդարադատության նախարարության կողմից  Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մեղադրանքով գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ  կարծիք արտահայտելու համար։