Բացել լրահոսը Փակել լրահոսը
paata-imnadze
A A
Հասարակություն

Վրաստանում վարակվածների 80% -ի մոտ վիրուսի դելտա ու դելտա պլյուս շտամեր են. Իմնաձե․ Aliq.ge

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով, այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80% -ի մոտ վիրուսի դելտա շտամերն են, այդ թվում ՝ կան նաև  դելտա պլյուսի դեպքեր: Այդ մասին Իմնաձեն հայտնել է «Ռուսթավի 2» -ի եթերում, փոխանցում է aliq.ge-ն։

«Դելտա պլյուս լաբորատոր հաստատվել է 10 -ից ավելի անձի մոտ: Թբիլիսիի և Բաթումիի գրեթե բոլոր դեպքերը դելտա շտամով են։ Երկրում վարակվածների շուրջ 80%-ի մոտ հենց այս շտամերն են», -ասել է Իմնաձեն:

Իմնաձեի խոսքով, դելտա և դելտա պլյուս շտամերի միջև մեծ տարբերություն չկա և դրանք միմյանցից տարբերվում են միայն մեկ մուտացիայով:

Ըստ վարակաբանի` այս փուլում Վրաստանում վիրուսի շրջանառման չորրորդ փուլի պիկն է, սակայն, ի տարբերություն նախորդ պիկերի, այն, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կտևի ՝ մինչև օգոստոսի երկրորդ կեսը: Միևնույն ժամանակ, ըստ Իմնաձեի, չեն նախատեսվում այնպիսի սահմանափակումներ կիրառել, ինչպես նախորդ պիկերի շրջաններում է եղել, քանի որ կա պատվաստանյութ և պատվաստված մարդիկ կարող են ունենալ ավելի շատ ազատություն, քան չպատվաստվածները: