A
A
Ջերմաստիճանը ևս 3-4 աստիճանով կբարձրանա
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ահս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օգոստոսի 7-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ի ցերեկը, 5-ին և 6-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։