Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ցուցաբերել զգուշավորություն և խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները (տեսանյութ)

Հարգելի՛ քաղաքացիներ, Վերջին օրերին հանրապետության ամբողջ տարածքում ջերմային ֆոնի բարձրացման հետևանքով անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բնակչության անվտանգության, բնությանը հասցվող վնասները նվազագույնին հասցնելու նկատառումներից ելնելով ևս մեկ անգամ հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։