Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsen 1
A A
Սպորտ

Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկում և ավարտեց ելույթները

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի նորամուտն օլիմպիական խաղերում անչափ անհաջող ստացվեց:

Մեր 57 կգ քաշային մարզիկն այսօր անցկացրած 1/8 եզրափակիչ մարտում պարտվեց մոնղոլ ըմբիշ Բեկբայար Էրդենեբաթին: Առաջին մրցափուլում Արսեն Հարությունյանը զիջեց 1:2 հաշվով, իսկ երկրորդում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ասիացի մրցակցին` 0:4:

Մեր ըմբիշը զրկվեց նաև բրոնզե մեդալի համար պայքարից, քանի որ Բեկբայար Էրդենեբաթը 1/4 եզրափակիչում պարտություն կրեց և նույնպես դուրս մնաց չեմպիոնական պայքարից: