Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մաքրվել է Դսեղի ծովերի հարակից տարածքում կուտակված աղբը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Աղբ_թափելն_Ամոթ_է նախաձեռնության հիմնադիրների նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիների կողմից մաքրվել է Լոռու մարզի բնական տեսարժան վայրերից մեկի՝ Դսեղի ծովեր երկրաբանական բնության հուշարձանի հարակից տարածքում կուտակված աղբը՝ միաժամակ քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալով իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։ Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։