A
A
COVID-19-ի դեմ նոր սահմանափակումներ Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունը ներկայացնում է տեղեկատվություն Եվրոպայում COVID-19-ի դեմ նոր սահմանափակումների վերաբերյալ․
Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. առանց պատվաստման հավաստագրի կամ Covid-19-ի թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, սպորտային, սոցիալական միջոցառումների:
պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթևեկող քաղաքացիների համար: Մինչ այդ պատվաստման պահանջ էր մտցվել բուժաշխատողների նկատմամբ, սահմանափակումներ էին գործում թանգարաններ, կինոթատրոններ և մշակութային վայրեր այցելողների համար: Ֆրանսիայի կառավարությունը պատվաստումը համարում է Covid-19- ի դեմ պայքարի առանցքային քայլ:
Հարցումների տվյալներով` հույների գրեթե երկու երրորդը կարծում է, որ COVID-19- ի դեմ պատվաստումը համաճարակը հաղթահարելու միակ միջոցն է, ուստի կողմ են արտահայտվում ուսուցիչների, բուժաշխատողների, ծերանոցների անձնակազմների պարտադիր պատվաստմանը: