A
A
Ավագանու «ԼՈւՅՍ» խմբակությունը դատապարտում է Արման Անտոնյանի դեմ սպանության փորձը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ինչպես այսօր հայտնի դարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։
Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։ Առողջություն և ապաքինում ենք մաղթում ավագանու անդամ մեր գործընկերոջը։