Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Ավագանու անդամին դաժան ծեծի են ենթարկել, դանակահարել՝ վիճակը ծանր է․ մանրամասներ

Երևանի  ավագանու անդամ Արմեն Գալջյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մանրամասներ հայտնելով գործընկերոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքից։ Նա գրել է.

«Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավազակային հարձակման հետևանքով Երևանի ավագանու անդամն ու հայրը հայտնվել են հիվանդանոցում։