Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի քննչական կոմիտե
A A
Հասարակություն

Մթերային խանութից ավելի քան 3 մլն դրամի ապրանք է հափշտակել

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ս.թ. հոկտեմբեր ամսվա սկզբներն ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներից ելնելով Ստեփանակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակչին պատկանող Ստեփանակերտ քաղաքում տեղակայված մթերային խանութից 3.208.850 ՀՀ դրամ գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քննչական կոմիտեում 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: