Բացել լրահոսը Փակել լրահոսը
229584381_4083665545079448_3300533606417932742_n
A A
Հասարակություն

Key2enable կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր հյուրընկալել է Key2enable կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր, վերջինիս հրավերով, այս օրերին Հայաստանում են՝ տեղի գործընկերներին աջակցող նորագույն տեխնոլոգիաները ներկայացնելու և վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով։
 
 Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նշել, որ սա կարող է արդյունավետ համագործակցության սկիզբ դառնալ.
«Լիահույս եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կկարողանանք լիարժեք պատկերացում կազմել Ձեր կողմից ներկայացվող աջակցող միջոցների մասին՝ դիտարկելով դրանք նաև Հայաստանում օգտագործելու հնարավորությունները։
 
Մեր մասնագետները պատրաստակամ են` նորը սովորելու և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հօգուտ շահառուների ծառայեցնելու գործում»,- նշել է Ն․ Մկրտչյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պահին Նախարարությունն ուսումնասիրում է աջակցող մի շարք այլ նորագույն միջոցներ ևս՝ դրանց կարիքն ունեցող անձանց հնարավորինս արդյունավետ տարբերակներ առաջարկելու համար։
Առավել մանրամասն՝ https://bit.ly/2VeawdJ