Բացել լրահոսը Փակել լրահոսը
1600633871_0_0_861_485_640x0_80_0_0_fb865c39de43d8eae721b67a994e18bb.jpg
A A
Քաղաքականություն

Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային (տեսանյութ)

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ։

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, քաղաքական գործիչը, մեկնաբանելով այդ լուրը լրագրողների համար, հիշեցրել է խոսքի ազատության մասին:
 
Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:
 
«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։
 
Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր (Հեյդար Ալիևի. խմբ.) մասին էլ ավելի լավ է արտահայտվել:
 
«Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: