A
A
30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 08:30-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացի է նետվել։
Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: