Բացել լրահոսը Փակել լրահոսը
229393938_4295938217094534_8058138625644199974_n
A A
Հասարակություն

Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից, որում ասվում է.

Վեհափառ Հայրապետը հրաւէր ստացաւ որպէս գլխաւոր դասախօս մասնակցելու G20 երկիրներու պետերուն հանդիպման նախօրեակին տեղի ունենալիք միջազգային ֆորումին: Նորին Սրբութիւնը պիտի խօսի «Կրօնի դերը տագնապներու լուծման գծով յատկապէս արաբական աշխարհի մէջ» նիւթին շուրջ: G20 Ֆորումը տեղի պիտի ունենայ Իտալիոյ Պոլոնիա քաղաքին մէջ, 12-14 Սեպտեմբեր 2021-ին, որուն պիտի մասնակցին գիտական, տեղեկատուական, ակադեմական եւ այլ մարզերու առնչուած բարձրաստիճան ներկայացուցիչներ: