Բացել լրահոսը Փակել լրահոսը
72096_b
A A
Հասարակություն

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 30-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։06-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։