Բացել լրահոսը Փակել լրահոսը
8d8b96732cf7227761b006742c5b73a8_XL
A A
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ 

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 

 1    Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  6.242.020.048 
2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  1.513.769.534
3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  82.348.723
4  Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում  75.723.200
5  Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար  187.973.800
6  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  41.680.869
7  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  2.587.830.583
8  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  74.058.594
9  Բժշկական կենտրոնների վերանորոգում  168.667.139
10  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  185.891.536
11  Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ  10.931.300
   Հանրագումար  11.170.895.326