Բացել լրահոսը Փակել լրահոսը
Nelson 1
A A
Հասարակություն

Միջազգային հանրությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը փրկել Արմավիրում բանտարկված ամենատխուր արջին

Միջազգային հանրությունն ու IAR-ը ահազանգում են ևս մեկ տխուր պատմության մասին։ «Ամենատխուր արջը»․ միջազգային մամուլն այսպես է վերնագրել Արմավիր քաղաքում շուրջ 30 տարի բանտարկված կույր արջի պատմությունը։ Ամենահեղինակավոր Washington times, The Sun, Daily mail, Mirror, dailystar.co.uk, The Irish Sun լրատվամիջոցները գրել են Հայաստանում սարսափելի պայմաններում ապրող ծեր և կույր Նելսոն արջի մասին, որին նույն վանդակի մեջ այդքան տարի շարունակ պահում է Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու տնօրենը։ Մանրամասները՝ կից։

Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել 37493 32 22 32 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)