Բացել լրահոսը Փակել լրահոսը
168967802
A A
Քաղաքականություն

«Թեհրանը պատրաստ է օգնել վերականգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը». Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին»: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։
 
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումների շարունակման համար: Իրանի ԱԳՆ խոսնակը ցավակցություն է հայտնել զինվորների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ եւ երկու կողմերին հորդորել զսպվածություն ցուցաբերել ՝ ընդգծելով սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
 
Հաթիբզադեն նշել է, որ երկու երկրներն էլ պետք է հաղթահարեն լարվածությունը եւ հակամարտությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված սահմանները:
 
Իրանցի դիվանագետն ընդգծել է միջազգային մակարդակով ճանաչված սահմանների նկատմամբ բոլոր կողմերի հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը և նշել, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Կովկասում կայուն խաղաղության շուտափույթ ապահովման համար: