Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զասս
A A
Պաշտոնական

Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, Ստանիսլավ Զասը իր խորին ցավակցությունն է հայտնել հուլիսի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով երեք հայ զինծառայողների զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշել է Ստանիսլավ Զասը: