Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց վիրավոր
A A
Պաշտոնական

ՊՆ-ն հայտնել է վիրավորների ճշգրիտ թիվը

Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է՝ տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։