Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար շուռ եկած մեքենա
A A
Հասարակություն

Ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են տուժել․ shamshyan.com

Այսօր, հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Մ․ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայողներ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։