Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lox
A A
Սպորտ

Տոկիո-2020․Լողորդ Արթուր Բարսեղյանի 2-րդ տեղը իր ենթախմբում բավարար չէր

Հուլիսի 30-ին մեր լողորդը հանդես կգա 50մ ազատ ոճում։

Հայաստանի լողորդ Արթուր Բարսեղյանը չկարողացավ հաղթահարել Տոկիոյի օլիմպիական խաղերի 100մ ազատ ոճի լողի նախնական փուլը։

Մեր մարզիկը 49․78 վրկ արդյունքով իր ենթախմբում զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն ընդհանուր հաշվարկով նա 71 մասնակիցների մեջ զբաղեցրեց 38-րդ հորիզոնականը։ Մեդալների համար պայքարը կշարունակեն առաջին 16 տեղերը գրաված լողորդները։

Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50մ ազատ ոճում։