Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+triatlon (1)
A A
Սպորտ

Տրիատլոնի օլիմպիական չեմպիոնին հենասայլակով են հեռացրել մրցուղուց

Նորվեգացի Քրիստիան Բրումեֆելդը վատացել է այն բանից հետո, երբ հատել է եզրագիծը տրիատլոնի մրցումների ժամանակ:

Ինչպես նշում է անգլիական The Sun-ը, մարզիկն ցույց է տվել լավագույն արդյունքը և նվաճել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալ: Քրիստիան Բրումեֆելդը, սակայն, եզրագիծը հատելուց հետո ընկել է գետնին և երկար ժամանակ չի կարողացել տեղից բարձրանալ:

Ըստ աղբյուրի, 27-ամյա մարզիկը մրցումների վերջում վատացել է շոգ եղանակից, որն այս օրերին հաստատվել է Տոկիոյում: Արդյունքում, օլիմպիական չեմպիոնին հենասալյակով են հեռացրել մրցուղուց: Բարեբախտաբար, նորվեգացի տրիատլոնիստն անձամբ ներկայացել է մեդալների մրցանակաբաշխությանը և ստացել իր երկրի առաջին մեդալը: