Բացել լրահոսը Փակել լրահոսը
223422074_3359469044339746_1981347348852787345_n
A A
Հասարակություն

Ո՞վ է ամենաբարձր վարկանիշ ունեցող կին դատավորը

Սույն թվականի հուլիսի 1-ին մեկնարել է «HelpCourt 2021» դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում գնահատում են միայն փաստաբանները։

Այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող կին դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանն է:

Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին:

Տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը:

Համակարգը գերթափանցիկ է, և յուրաքանչյուր ոք կարող է, այցելելով https://helpcourt.am/  կայք, տեղեկանալ, թե որ դատավորին, որ փաստաբանը, ինչպես և երբ է գնահատել: