Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tokio
A A
Սպորտ

Տոկիո-2020. Հուլիսի 26-ին մեդալների համար կպայքարի միայն Ֆերդինանդ Կարապետյանը

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին կխաղարկվեն 21 կոմպլեկտ մեդալներ:

Վաղը Հայաստանից օլիմպիական մրցանակների համար կպայքարի միայն ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը: 73 կգ քաշային կարգի մրցումներում նրա առաջին մրցակիցը ղազախ Ժանսայ Սմագուլովն է: Ձյուդոյի մրցումները կսկսեն Երևանի ժամանակով ժամը 6:00-ին: Ֆերդինանդ Կարապետյանը հանդես կգա 16-րդ զույգում:

Հուլիսի 26-ին իր առաջին մենամարտը կանցկացնի 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: Նա 1/16 եզրափակիչի շրջանակում կհանդիպի բրիտանացի Գալալ Յաֆաի հետ: Մարտը նախատեսված է ժամը 12:15-ին: