A
A
Ճապոնիայում թայֆուն է սպասվում․ Օլիմպիական խաղերը հնարավոր է խափանվեն
Աջակցիր «Ա1+»-ինՃապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը նախազգուշացնում է, որ Տոկիոյում, որտեղ ուրբաթ բացվել են Օլիմպիական խաղերը, հաջորդ շաբաթվա սկզբին կարող են հորդառատ անձրեւներ տեղալ ուժեղ քամիով ՝ «Նեպարտակ» թայֆունի մոտենալու պատճառով: Տեղեկացնում է ria.ru-ն։
Տոկիոյին մոտենալու պահին թայֆունի կենտրոնում ճնշումը կարող է կազմել 990 հեկտոպասկալ, ցիկլոնի կենտրոնում քամու արագությունը հասել է վայրկյանում 20 մետրի, պոռթկումների դեպքում ՝ մինչեւ 30 մետրի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կիոդո գործակալությունը, թայֆունի մոտենալու դեպքում մրցումների ժամանակացույցը կարող է փոփոխվել: Հուլիսի 27-ին Տոկիոյում պետք է անցնեն բաց ջրի եւ տրիատլոնի ծրագրից լողի մրցումներ: