Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada artur
A A
Սպորտ

Օլիմպիական խաղեր. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս մնաց նժույգթափերի մրցաշարից

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը չկարողացավ հաղթահարել Տոկիոյի օլիմպիական խաղերի նժույգթափերի մրցաշարի որակավորման փուլը:

Նա այս մրցաձևում ցույց տվեց 14.566 արդյունք, որը բավարար չէր մտնելու եզրափակիչ ությակ: Այստեղ լավագույն ճանաչվեցին իռլանդացի Ռիս Մաք-Կլինեգհեմը և ճապոնացի Կոհեի Կամեյաման, որոնք վաստակեցին 15.266-ական միավոր:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը հաջող է հանդես եկել հենացատկում և մտել է եզրափակիչ փուլ: Այդ մրցումները կկայանան օգոստոսի 2-ին: