Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-1
A A
Հասարակություն

Ջոնաթան Լաքոտը այցելել է «Մեծամոր»  պատմահնագիտական թանգարան

«Մեծամոր»  պատմահնագիտական թանգարանում  հյուրընկալվել  էր  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան  Ջոնաթան Լաքոտը։  «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական  միջավայրի  պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա  Թարվերդյանի և տնօրենի  տեղակալ  Արկադի  Օսիպովի  ուղեկցությամբ  բարձրաստիճան  հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝  ծանոթացել  Մեծամորի  հնավայրի պատմությանը,  պեղումների  արդյունքում  հայտնաբերված  ու  արգելոց-թանգարանում ցուցադրվող  հնագիտական  հարուստ  նյութի  հետ։

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ