Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Չարչյան
A A
Քաղաքականություն

Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը

Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։

Դատարանն այսօր որոշեց բավարարել  «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարանը որոշեց Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և խափանման միջոց ընտրել գրավ և ստորագրություն չհեռանալու մասին։

Բժիշկ Չարչյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։