Բացել լրահոսը Փակել լրահոսը
218980
A A
Հասարակություն

Քարահունջի վարչական ղեկավարն ազատ է արձակվել․ Առավոտ

Գորիսի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցը փոխվել է։ «Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։

Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը եւ հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, եւ գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Լուսինե Ավետյանը կալանավորվել էր հուլիսի 8-ին: Ըստ քրեական գործի նյութեր, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաեւ խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին եւ կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:

Ի դեպ, Լուսինե Ավետյանը ցուցմունք է տվել Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ, որից հետո որոշում կայացվեց կալանավորել Առուշանյանին։




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով