Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե Փաշինյանին հաջողվել է վարչապետ դառնալ, ես ինչո՞ւ շանսեր չպետք է ունենամ․ Տավուշի դպրոցի աշակերտուհի (տեսանյութ)

  Հայաստանի  Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք  Իշխանյանը Տավուշի մարզի աշակերտներին վերջին խորհուրդներ է տալիս մրցույթից առաջ։   

 «Քննադատական մտածողություն և բանավեճի հմտություններ» թեմայով  մրցույթին մասնակցում են Թեղուտի, Այգեհովիտի, Տավուշի, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը։

16-ամյա Զինա Պողոսյանը ակտիվ մասնակիցներից է։ Այգեհովիտցի աղջիկը որոշել է իրավաբան դառնալ:  Ասում է՝ այս բանավեճի տեխնիկան իրեն  օգնելու է հետագայում։

Այնպես էր ստացվել, որ այս խաղում՝ Տավուշի դպրոցի  աշակերտուհի Սեդա Արզումանյանը ժողովրդավարության  դեմ էր արտահայտվում, բայց ինքը այլ կարծիք ունի։ Հայաստանը պետք է ժողովրդավարական լինի,- ասում է  նա։ 

Երազում է կենսաբան դառնալ ու քաղաքականությամբ զբաղվել։  Ուզում է վարչապետ դառնալ, բայց մի քիչ երկմտում է՝ կկատարվի այդ ցանկությունը, թե ոչ։ Կես րոպե անց ունի  պատասխանը․ «Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվել է, ես ինչո՞ւ շանսեր չունեմ»։

Բանավեճերը շարունակվելու են ։ Եզրափակչին կմասնակցեն 2 ամենաբարձր միավորներ հավաքած թիմերը:

«Խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները և քննադատական մտածողության կարողությունները Տավուշի մարզի միջնակարգ դպրոցներում՝ բանավեճի միջոցով» ծրագիրն  իրականացնում է   Հայաստանի  Հելսինկյան կոմիտեն՝ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում