Բացել լրահոսը Փակել լրահոսը
28349740
A A
Հասարակություն

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը վերահսկում է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրները․ ՌԴ ՊՆ

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի զինծառայողները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Իրադրության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10« անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ:

«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկները վերահսկման միջոցառումներ են կատարում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գոտում։ «Ֆորպոստ» ԱԹՍ-ի հաշվարկը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր», - հայտնել է անօդաչու ավիացիայի հաշվարկման պետ Իգոր Պետրեևը: