Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (1)
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը և ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 3-րդ փուլի պատասխան հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցող մեր միակ շախմատիստը` Հայկ Մարտիրոսյանը, սևերով մրցեց Շախրիյար Մամեդյարովի հետ: Ադրբեջանցի փորձառու գրոսմայստերը քանի որ պարտվել էր առաջին պարտիայում, այդ իսկ պատճառով բավական ագրեսիվ սկսեց հանդիպումը: Մեր շախմատիստը երկար ժամանակ հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն նա հայտնվեց ցայտնոտում և 35-րդ քայլին սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց մրցակիցը և տիրեց նախաձեռնությանը: Ադրբեջանցի շախմատիստը երկարատև պայքարից հետո, 86-րդ քայլից հետ, այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակ տանել և հավասարեցնել հաշիվը:

Այդպիսով, այս զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը կկայանա վաղը, հուլիսի 20-ին: Սկզբում կողմերը կանցկացնեն արագ շախմատի 2 պարտիա: Եթե հաղթողը չորոշվի, ապա նրանք կշարունակեն պայքարը նույն ձևաչափով: Վեց պարտիայից հետո արդեն կնշանակվի Արմագեդոն:

Ի դեպ, այս փուլում պարտություն կրեց ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը, որը 0,5:1,5 հաշվով զիջեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային:

Կանանց մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանը սևերով տանուլ տվեց ղազախստանցի Դինարա Սադուակասովային և պարտվեց 0,5:1,5 հաշվով: