Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Հասարակություն

Սյունիքում Արցախի քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին կառավարությունն աջակցություն կտրամադրի

Կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։

Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին ( https://bit.ly/3rdWGDS ), աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է լրացնեն էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։