Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանի օլիմպիականները մեկնում են Տոկիո

Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ընդամենը չորս օր: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով: Ինչպես տեղեկացնում է հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել (հուլիսի 15-ին) հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը:

Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել: Այսօր լուսադեմին մեկնեցին նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:

Տոկիոյում առաջինը ասպարեզ կելնի (հուլիսի 24-ին) սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հաջորդ օրը հանդես կգան Էլմիրա Կարապետյանը (10մ ատրճանակ) և Հովհաննես Բաչկովը (63 կգ):