Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+korona (3)
A A
Սպորտ

Տոկիոյում օլիմպիական խաղերի 9 մասնակցի մեկուսացրել են կորոնավիրուսով

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչներն թեև լավ են պատրաստվել կորոնավիրուսային համաճարակի դեմ և ամեն ինչ անում են մասնակիցների առողջության անվտանգությունն ապահովելու համար, սակայն խաղերի մեկնարկից առաջ գրանցվել են առաջին դեպքերը կապված մարզիկների վարակման հետ:

Ինչպես նշում է տեղի NHK հեռուստաալիքը, օլիմպիական ավանում հանգրվանած 10 մասնակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, որոնցից 2-ն արտասահմանցի մարզիկ են, իսկ մեկը` մարզական լրագրող: Օլիմպիական խաղերի կանոնակարգի համաձայն 9 հոգի այժմ գտնվում են 14-օրյա կարանտինի մեջ: Հարկ է նշել, որ վերջին օրերին բավականին ավելացել է կորոնավիրուսի դրական թեստերը հենց Տոկիոյում: Երկու օր առաջ գրանցվել է այս տարվա ռեկորդային ցուցանիշը` 1410 դեպք: Ճապոնիայում հուլիսի 12-ից հայտարարված է արտակարգ դրություն: