Բացել լրահոսը Փակել լրահոսը
թեժ գիծ
A A
Պաշտոնական

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին նախորդ շաբաթ ստացվել է 257 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 257 զանգ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, տեղահանված անձանց խնդիրներին:

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 77 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։ Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: