Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Հասարակություն

96 առողջացած և 3 մահվան դեպք․ կորոնաթվերն այսօր

Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4569-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3414 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 96 առողջացած և 3 մահվան դեպք: