Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (6)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները մեկնեցին Տոկիո

Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ այսօր գիշերը Երևան – Վիենա - Տոկիո չվերթով մեկնեցին Ճապոնիա։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգա 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Ըստ ժամանակացույցի նա առաջին մարցամարտը կանցկացնի հուլիսի 25-ին։ Կորյուն Սողոմոնյանն ու Արման Դարչինյանն իրենց առաջին մենամարտը կանցկացնեն հուլիսի 26-ին:

Նշենք, որ Հայաստանի 17 օլիմպիականներից առաջինը Տոկիո մեկնել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որը հանդես կգա հուլիսի 25-ին, Երեւանի ժամանակով 05:00-11:30-ը: