Բացել լրահոսը Փակել լրահոսը
217395499_1601586100050252_6514515622929174067_n
A A
Հասարակություն

Այսօր հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնն է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը գրառում է արել․
 
«Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակի օրը հանրապետությունում նշվում է հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։
 
Ջերմորեն շնորհավորում եմ լեռնամետալուրգիայի ոլորտի մեր բոլոր գործընկերներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Դուք Ձեր ամենօրյա քրտնաջան և պատասխանատու աշխատանքով նպաստում եք մեր երկրի տնտեսական ու արդյունաբերական ներուժի զարգացմանը։
 
Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության հիմնասյուներից է, որի ամրությունն ու կայունությունը նաև ձեզնից է կախված:
 
Կրկին անգամ շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին, մասնագետներին և լեռնագործի պատվավոր ուղիով անցած վետերաններին։ Մաղթում եմ Ձեզ աշխատանքային և մասնագիտական հետագա հաջողություններ, առողջություն և ընտանեկան ջերմություն»: