Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Հայաստանի Մ-20 բասկետբոլիստուհիները պարտվեցին Հունաստանին

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների կանանց հավաքականն այսօր երրորդ հանդիպումն անցկացրեց  Երևանում ընթացող Եվրոպայի Մ-20 առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում:

Մեր ընտրանին այս անգամ մրցում էր Հունաստանի հետ: Հայաստանի հավաքականը չնայած հաղթեց առաջին քառորդում 12:11 հաշվով, սակայն հետո զիջեց մյուս քառորդներում և պարտություն կրեց 52:88 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հույն Լիլիա Աննա Կարակասիդուն, որը վաստակեց 22 միավոր: Մեր թիմի արդյունավետ խաղով աչքի ընկավ կենտրոնական Փաթիլ Եագուպեանը` 16 միավոր:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 18-ին, Ալբանիայի ընտրանու հետ, որն այսօր 52:116 հաշվով պարտվել էր Շվեյցարիային: