Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Քաղաքականություն

21:00-ին հավաքվում ենք ՍԴ շենքի առջև․ Բաբաջանյան

21:00-ին, ի պաշտպանություն ժողովրդավարության, հավաքվում ենք ՍԴ շենքի առջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը  միավորել   էր ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:  ՍԴ որոշման կայացման վերջնաժամկետը հուլիսի 17-ն է