Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 17.07.
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը պարտվեց ադրբեջանցի շախմատիստին և դուրս մնաց աշխարհի գավաթից

Հայաստանի շախմատիստ Շանթ Սարգսյանը չկարողացավ հաղթահարել Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը և դուրս մնաց պայքարից:

Այսօր կայացան թայ-բրեյքի պարտիաները: Արագ շախմատում մեր շախմատիստը դարձյալ մրցեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ: Առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ երկրորդում հաղթեց մրցակիցը: Այդպիսով, Շանթ Սարգսյանը պարտվեց ընդհանուր 1,5:2,5 հաշվով և ավարտեց ելույթները:

Թայ-բրեյքում անհաջող հանդես եկավ նաև բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, որը 0:2 հաշվով պարտվեց Շախրիյար Մամեդյարովին: Այդպիսով, մրցաշարի 3-րդ փուլում մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հենց ադրբեջանցի գրոսմայստերը: