Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+medal 16.07.
A A
Սպորտ

Տոկիոյում փոխվել է օլիմպիական խաղերի պարգևատրության արարողակարգը

Կորոնավիուսի պատճառով փոխվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի պարգևատրության արարողակարգը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտի մամուլի ծառայությունը, մեդալները կդրվեն սկուտեղի վրա, և մարզիկներն իրենք կվերցնեն և կկախեն իրենց վզից:

Սկուտեղի վրա մեդալ դնող անձը գործողությունը կկատարի ախտահանված ձեռնոցներով, որպեսզի մարզիկը վստահ լինի, որ նախկինում ոչ ոք ձեռք չի տվել մրցանակներին: Պարգևատրության ժամանակ կարգելվի ձեռքսեղմումն ու գրկախառնումը: Նախկինում մեդալները շնորհում էին ՄՕԿ-ի անդամները կամ սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: